Զազի Բիթց (անգլ.՝ Zazie Olivia Beetz, հունիսի 1, 1991(1991-06-01)[1][2], Բեռլին, Գերմանիա[3]), գերմանա-ամերիկյան դերասանուհի, առավել հայտնի է «Ատլանտա» սերիալում Վաննեսայի դերով[4]։ 2016 թվականին նա հայտնվել է նաև Netflix-ի «Հեշտից էլ հեշտ» անթոլոգիա սերիալում[5]։ Բիթցն ստացել է Դոմինոյի դերը «Դեդփուլ 2» ֆիլմում։
Բիթցը ծնվել է Գերմանիայում, նրա հայրը գերմանացի հյուսն է, իսկ մայրը (աֆրո-ամերիկացի)՝ սոցիալական աշխատող[6]։ Զազին մեծացել է Վաշինգթոն-Հայտսում, Բեռլին։ Նա տիրապետում է գերմաներեն և անգլերեն լեզուներին։ Զազին մանկուց հանդես է եկել սիրողական թատրոններում։ Նա սովորել է Մուսկոտայի նոր դպրոցում, Գարլեմյան արվեստի դպրոցում, Լագարդիական արվեստի դպրոցում և Սկիդմորովյան քոլեջում։